Կատալոնիայի ինքնավարության գործադիր իշխանության ղեկավար Կարլես Պուչդեմոնտը հոկտեմբերի 1-ին Իսպանիայից երկրամասի անկախանալու հարցով հանրաքվե է նշանակել, հայտնում է Իսպանիայի հեռուստաընկերությունը: Պուչդեմոնտի խոսքերով հանրաքվե անցկացնելու որոշումն կայացվել է միակողմանիորեն՝ Մադրիդի հետ այդ հարցում համաձայնության հասնելու անհաջող փորձերից հետո:
Հիշեցնենք, փետրվարին Բարսելոնայում դատական գործ էր սկսվել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Արթուր Մասի նկատմամբ, ով, 2014 թվականին անտեսելով սահմանադրական դատարանի որոշումը, ինքնավարության անկախանալու հարցով ոչ պաշտոնական հանրաքվե էր անցկացրել: