Անցնող շաբաթ Եվրասիական տնտեսական միությունն ու Հնդկաստանն Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համատեղ հայտարարություն են ստորագրել: Եվրասիական տնտեսական միության կողմից հայտարարության ներքո ստորագրած ԵԱՏՄ Առևտրի նախարար Վերոնիկա Նիկիտիշնան հայտնել է, որ ԱԱԳ բանակցությունների ավարտը 2-3 տարվա ընթացքում «շատ հաջող արդյունք» կլինի:
Ազատ առևտրի գոտիները հանդիսանում են տնտեսական ինտեգրացիայի խորը տեսակ, որը տալիս է անդամ երկրների միջև փոխադարձ անսահամանափակ առևտուր՝ առանց հարկերի և մաքսատուրքերի: Այս իմաստով, ԵԱՏՄ – Հնդկաստան ԱԱԳ ստեղծումը կմեծացնի ոչ միայն ԵԱՏՄ համախառն արտահանման և Հնդկաստանի հետ ապրանքաշրջանառության աճին, այլև՝ անդամ առանձին երկրների և Հնդկաստանի միջև փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացմանը: Բնական է, որ առաջիկայում սպասվող բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու տնտեսությունների (ԵԱՏՄ համախառն և Հնդկաստանի) առանձնահատկությունները, մինչդեռ որպես առաջնային էֆեկտ, հնարավոր ԱԱԳ-ից շահագրգիռ կողմերը պետք է ակնկալեն Հնդկաստանի հետ արդեն ձևավորված առևտրային հարաբերությունների զարգացում ու խորացում: Հայաստանն այստեղ բացառություն չէ:
Հայ–հնդկական առևտրային հարաբերությունները ամուր հիմքերի վրա են: Վերջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական առևտրաշրջանառության վիճակագրությունն ունի հետևյալ տեսքը (հազ. ԱՄՆ դոլար)[1].
Տարի |
Արտահանում |
Ներմուծում |
2004 |
13 200
|
17 346
|
2005 |
18 100
|
19 231
|
2006 |
1 264
|
41 850
|
2007 |
10
|
26 245
|
2008 |
152
|
58 456
|
2009 |
2 708
|
43 541
|
2010 |
5 464
|
48 007
|
2011 |
2 981
|
70 766
|
2012 |
1 232.9
|
69 565.2
|
2013 |
203.4
|
67 421.4
|
2014 |
225.3
|
3 456.6 |
2015 |
426.3 |
51 889.7 |
Ինչպես երևում է, ներկայացված տասը տարիների վիճակագրությունը փաստում է՝ հայ-հնդկական առևտրաշրջանառությունը Հայաստանի համար բացասական սալդոյով է ուղեկցվել: Հենց այս ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ ԵԱՏՄ- Հնդկաստան ԱԱԳ ստեղծմանն ընդառաջ: Տեղեկատվության համար նշենք, որ Հայաստանը Հնդկաստանից ներմուծում է հիմնականում մսամթերք, թեյ, բրինձ, թանկարժեք քարեր, դեղամիջոցներ, տեքստիլ, զարդեղեն, արդյունաբերության ապրանքներ, պլաստիկից և լինոլեումից պատրաստված արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, իսկ արտահանում է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պղինձ և նրանից պատրաստված իրեր, ալյումին և նրանից պատրաստված իրեր, քիմիական արդյունաբերության ապրանքներ, գունավոր մետաղներ, մետաղի ջարդոն և հում կաուչուկ: Այսինքն՝ մենք ունենք արտահանվող ապրանքների ցանկը դիվերսիֆիկացնելու և եղած ապրանքախմբերի արտահանվող քանակներն ավելացնելու խնդիրը, ինչի շուրջ նախապատրասական աշխատանքների համար Նիկիտիշնայի կանխատեսած 2-3 տարին բավարար ժամանակ է: