ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է իրականացնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանից տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու հետ։ Օդանավակայանի հարևանությամբ գործող և խախտումներ թույլ տված մի շարք անհատ տաքսիստների, ինչպես նաև տաքսի ծառայությունների նկատմամբ կազմվեցին արձանագրություններ, ինչի հիման վրա սահմանվեցին տուգանքներ։
«Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները օդանավակայանի տարածքում իրենց ծառայությունը մատուցող տաքսիստներին կանգնեցնում և համապատասխան փաստաթղթեր էին պահանջում։
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։