Լոնդոնի վերջին ահաբեկչությունից մեկ ժամ առաջ 27-ամյա Հուրամ Բատն, ով համարվում է ահաբեկչության «ուղեղը», փորձել է 7,5 տոննա ունեցող բեռնատար վարձել, թունիսցի Մուհամեդ Լաուժ-Բուլելի «մահացու ճանապարհորդությունը» կրկնելու համար: Բատի մտադրությունը չի իրականացել պատահականության արդյունքում միայն. պարզվել է, որ ահաբեկչի բանկային քարտի վար մեքենայի վարձույթի համար բավարար գումար չի եղել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
La Razón թերթը նշում է, որ հունիսի տասին ոստիկանությունը կալանավորել է Բատի հետ կապ ունեցող ևս մեկ տղամարդու: Թերթի փոխանցմամբ, ոստիկանությունը մտադիր է հունիսի երեքի ահաբեկչության հետ կապ ունեցող ևս քսան հոգու ձերբակալել: