«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, հնարավոր է, ոչնչացվել է սիրիական Ռաքքա քաղաքի նկատմամբ ավիահարվածի արդյունքում, Daily Mail-ի հաղորդագրությունը փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Ավելի վաղ՝ ապրիլին, հաղորդվում էր, որ ալ-Բաղդադին կարող է գտնվել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը շրջափակված է կառավարական ուժերի կողմից: