Պուերտո Ռիկոյի բնակչությունը հանրաքվեում հավանություն է տվել ԱՄՆ-ին կղզու միացման հարցով ԱՄՆ Կոնգերսին դիմելուն, հայտնում է BBC-ն: Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 23 տոկոսը: Նրանց 97 տոկոսը կողմ է արտահայտվել, որ կղզին դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգ:
Նշենք, որ այս հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չեն կրում, բացի այդ վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ Կոնգրեսը:
Պուերտո Ռիկոն այժմ ԱՄՆ-ի հետ ազատ ասոցացված պետություն է, միևնույն ժամանակ կղզին փաստացիորեն վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից: