Բարսելոնում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջել են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվե անցկացնել։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, զանգվածային ակցիային մասնակցել է 30-47 հազար մարդ:
Ցուցարարների առջև մասնավորապես ելույթ է ունեցել մյունխենյան «Բավարիայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Նրա խոսքով՝ հանրաքվեն կկայանա, եթե նույնիսկ Մադրիդը դա չի ցանկանում։
Հունիսի 9-ին Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար Կարլես Պուչդեմոնտը հայտարարել էր, որ անկախության հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։ Մադրիդը դեմ է հանդես գալիս հանրաքվեի անցկացման, սակայն դեռևս չի հայտնել ինչպես է պատրաստվում հակազդել այդ քվեարկությանը: