ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը:
Նախարարի խոսքերով, Միացյալ Թագավորությունը կարող է առանց համաձայնության դուրս գալ բանակցային գործընթացից:
Դևիսը նաև նշել է, որ բանակցությունների առաջնահերթ թեմա լինելու է նոր պայմաններում ԵՄ քաղաքացիների և Միացյալ թագավորության կարգավիճակը: