Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զարմիկներից մեկի այրին ապաստան է խնդրել Գերմանիայից: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Վարենդորֆ դաշնային հողի իշխանություններն արդեն մերժել են նրա դիմումը, սակայն կինը որոշել է բողոքարկել: Նշվում է, որ ավելի վաղ՝ 2016 թվականին, կինը ապաստանի հայցադիմում ներկայացրել էր Բադ-Բելեբուրգ քաղաքի իշխանություններին, սակայն նրանք ևս մերժել էին:
Ինչպես հաղորդում է գերմանական DPA գործակալությունը, Ֆաթիմա Մասուդ Ասադը տարվա սկզբից գտնվում է Գերմանիայի արևմուտքում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում։ Westfälische Nachrichten թերթի հաղորդմամբ՝ կնոջը հետապնդել են սիրիական իշխանությունները, և նա ստիպված է եղել լքել երկիրը:
Ասադի զարմիկը սպանվել էր 2014 թվականին: Ֆաթիմայի դեմ Սիրիայում մի քանի մահափորձ է կազմակերպվել: