Իսրայելի հետախուզական ծառայությունները կարողացել են «Իսլամական պետության» համակարգչային ցանցեր ներթափանցելով տեղեկատվություն ստանալ այն մասին, որ ահաբեկիչները մշակում են պայթուցիկ նյութերով ներսարված հատուկ նոութբուքեր՝ քաղաքացիական ինքնաթիռների պայթեցման համար: Ինչպես հայտնում է The New York Times-ը, հետախուզական ծառայությունների իսրայելցի հաքերներին հաջողվել է կոտրել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի կառույցի՝ պայթուցիկ սարքեր արտադրողների ցանցը շուրջ մեկ ամիս առաջ:
Նշվում է, որ ԻՊ մշակած ռումբ-գաջեթները չեն հայտնաբերվում օդանավակայանների անվտանգության ծառայությունների սքանավորման ստանդարտ սարքերով: Իսրայելական հատուկ ծառայություններին հայտնի է դարձնել նաև այդ ռումբերի գործարկման եղանակը: