Բելառուսում ձերբակալված անձնացնից մեկը Եվրոպայում ահաբեկչություն իրականացնելու մտադրություն է ունցել: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԿԳԲ ղեկավար Վալերի Վակուլչիկը, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
«Գերմանիայից ժամանած վերջին ձերբակալվածը բռնվել է ՆԳՆ կողմից: Նրա մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել»,- նշել է Վակուլչիկը:
Նրա խոսքերով, Բելառուսում, 2017թ.-ի սկզբից, ահաբեկչական գործողությունների հետ կապ ունեցող ութ մարդ է ձերբակալվել:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հանրապետությունում մի քանի տասնյակ զինյալներ են ձերբակալվել, ովքեր զենքով պրովակացիաների նախապատրաստություններն են իրականացրել: