Արցախի Հանրապետության Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցը նշել է, որ ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իշխանաձորում կառուցվում է ևս 11 առանձնատուն, որոնք տրվելու են բազմազավակ ընտանիքներին և վերաբնակիչներին, հայտնում է Artsakh Press-ը:
«Համայնքում գործում է դպրոց, որտեղ սովորում է մոտ 100 աշակերտ, որոնցից 60-ը՝ նախադպրոցական խմբերում: Ի դեպ, մոտ օրերս սկսվելու են դպրոցի վերանորոգման աշխատանքները: Հուրախություն բոլորիս՝ տարեցտարի ավելանում է դպրոց հաճախողների թիվը: Համայնքում ակնառու է վերաբնակիչների թվի աճը. նրանք հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Հայաստանի տարբեր մարզերից եկածներն են»,- նշել է Թեյլունցը: