Նյու Յորքում մեկնարկած «Forbes Women» գագաթաժողովի շրջանակներում ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը հանդիպել է հանդեսի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ֆորբսի հետ:
«Հանդիպմանը հազվագյուտ գրքերի հավաքացծու ունեցող Ֆորբսը 36-ամյա հայուհուն Հայոց ցեղասպանության մասին գիրք է նվիրել, ինչպես նաև Էլիզաբեթ Թեյլորի պայմանագրի բնօրինակը, որը նա ստորագրել է 13 տարեկանում», - հայտնում է Los-Angeles Times-ը:
Հաղորդվում է, որ հանդեսի կանանց գագաթաժողովում Քարդաշյանը եղել է հիմնական բանախոսներից մեկը: Իր ելույթում Քարդաշյանը նշել է, որ իր հաջողության գրավականն աշխատասիրությունն է, ինչը նա սովորել է իր հորից՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանից: