Կոլումբիայում առաջին անգամ պաշտոնական ամուսնություն է գրանցվել 3 տղամարդկանց միջև
Կոլումբիայում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ամուսնացել են երեք տղամարդ: Երկրի իշխանություններն ընդունել են նրանց քաղաքացիական իրավունքների ողջ փաթեթը, և զուգընկերները ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Համաձայն Корреспондент-ի՝ ամուսնացել են սպորտային մարզիչ Խուան Ալեխանդրո Ռոդրիգեսը, լրագրող Մանուել Խոսե Բերմուդեսը և դերասան Վիկտոր Ուգո Պրադան:
Աղբյուրը նշում է, որ իրականում Կոլումբիայում շատ են նմանատիպ միությունները, սակայն պաշտոնապես դեռևս գրանցվել է միայն այս ամուսնությունը:
Կոլումբիայում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ամուսնություն է գրանցվել երեք տղամարդու միջև: Իշխանություններն ընդունել են ամուսինների բոլոր քաղաքացիական իրավունքները, որոնք ունեն ավանդական ընտանիքները, այդ թվում՝ ժառանգության իրավունքը:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ զուգընկերները ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նշվում է, որ ամուսնացել են սպորտային մարզիչ Ջոն Ալեխանդրո Ռոդրիգեսը, դերասան Վիկտոր Ուգո Պրադան և լրագրող Մանուել Խոսե Բերմուդեսը:
Տեղացի իրավաբան և իրավապաշտպան Գերման Պերֆետիի խոսքով՝ Կոլումբիայում շատ են նման միությունները, սակայն պաշտոնապես գրանցվել է միայն այս մեկը:
«Սա այն բանի ընդունումն է, որ գոյություն ունեն ընտանիքների այլ ձևեր», - ասել է նա: