Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան ՅՈՒՆԻՍԵՖ-ի առցանց համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչպիսի հայ կլինի ապագայում:
«Կփորձեմ բալանսավորված լինել, ինչ-որ տեղ շատ մեղմ, ինչ-որ տեղ՝ խիստ։ Դա կարևոր է, քանի որ ճիշտ դաստիարակությունը հաջողակ ապագայի գրավականն է: Բայց ընդհանուր առմամբ, ամեն դեպքում կփորձեմ ավելի մեղմ լինել»,- նշել է ֆուտբոլիստը, ով հանդիսանում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ կարծիքի է Հայաստանի ապագա սերունդի մասին, Մխիթարյանը նշել է. «Հայաստանը երկիր է, որը շատ խելացի երեխաներ ունի, տաղանդներ է տալիս։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք բացահայտել նրանց տաղանդը»։