Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների և Թուրքիայի նախագահի թիկնապահների միջև մայիսի 16-ին ծագած ծեծկռտուքին մասնակցելու համար: Ինչպես հայտնում է Վաշինգտոնի ոստիկանությունը՝ ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է (Վիրջինիա), մյուսը` Էյուփ Յըլդըրըմը (Նյու Ջերսի)։ Նրանք մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքի դուրս եկած խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ։
Հաղորդվում է նաև, որ այս գործով մեղադրանք կառաջադրվի էրդողանի 12 թիկնապաների:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրած անձիք պատասխանատվության կենթարկվեն: