Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը հաստատել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ու նրանց հարևանուհու միջև համաձայնությոնը, ով հումորիստ ամուսինների դեմ հայց էր ներկայացրել բնակարանի հեղեղվելու պատճառով: Ամուսինները համաձայնել են հարևանուհուն 270 հազար ռուբլի փոխհատուցում վճարել, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նախապես հայցվոր կողմը 440 հազար ռուբլի էր պահանջում՝ ներառյալ բարոյական վնասը: Սակայն փորձաքննության արդյունքում հասցված վնասը գնահատվել է 215 հազար ռուբլի, մնացած գումարը՝ դատավարության ընթացքում հայցվորի արած ծախսերի դիմաց: