Եվրախորհրդարանը վերջնական որոշում է կայացրել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, քանի որ նրա աշխատակիցները կասկածվում են ապօրինի եղանակով Եվրախորհրդարանում որպես օգնականներ տեղավորվելու համար:
Ստրասբուրգում այսօր վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում այդ որոշման օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու խորհուրդ էր տվել Եվրախորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը: