Վրաստանի պատրիարքն ադրբեջանական ATV և ARB հեռուստաալիքներին մեղադրել է էթիկ նորմերը խախտելու և վրացի հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ: Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, վրաց պատրիարքի վրդովմունքն է առաջացրել ադրբեջանական հեռուստաընկերության կողմից Կուրմուրսկի Սուրբ Գեորգի եկեղեցում նկարած տեսանյութերը: Մասնավորապես տեսանյութերից մեկում երիտասարդ տղամարդը խորանի մոտ կանգնած անպարկեշտ կերպով կատարում է Շուբերտի «Ave Maria» ստեղծագործությունը: Վրաց պատրիարքը դա որակել է որպես սրբապղծություն և ուղղափառ տաճարի համար վիրավորական: