Աշխարհի առաջատար լրատվամիջոցների քննարկվող թեմաներից է դարձել ՌԴ կողմից ԻՊ առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին լուրը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Եթե դա ճիշտ է, ապա կարելի է համարել Ռուսաստանի կարևորագույն հաղթանակը», — CNN-ի եթերով հայտնել է ՌԴ թղթակցուհի Դայանա Մագնին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տարբեր խողովակներով ստուգում է ԻՊ առաջնորդ Իբրահիմ ալ-Բաղդադիին հրթիռով ոչնչացնելու մասին լուրը: