Ֆիլիպ Համոնդը՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը, հայտարարել է, որ Միացյալ Թագավորության տնտեսության պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ նպատակ Brexit-ի ժամանակ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նման հայտարարությամբ Համոնդը հանդես է եկել ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ.
«Մենք պետք է առաջնային ուշադրություն դարձնենք աշխատատեղերի, տնտեսական աճի և հասարակության բերեկեցության մակարդակի պահպանմանը»,- մասնավորապես նշել է Համոնդը:
Փորձագետների պնդմամբ Համոնդը հանդես է գալիս՝ որպես, այսպես ասած, մեղմ Brexit-ի կողմնակից, որը դիտարկում է հասանելիություն ԵՄ շուկաներին: