Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Twitter-ը։ Նա իր աջակիցների էջերի փակելն անվանել է ֆաշիզմի դրսևորում և մեղադրել ամերիկյան ընկերությանն այդ անձանց քաղաքական հետապնդման մեջ, հայտնում է BBC-ն։
Մադուրոն հանդես է եկել հեռուստատեսությամբ այն բանից հետո, երբ մի շարք իշխանամետ օգտատերերի էջեր փակվել են, այդ թվում՝ «Միրաֆլորես» ռադիոկայանի էջը։ Ռադիոկայանի հիմնադիր հանդիսանում է Մադուրոն, և այն հեռարձակվում է նախագահի նստավայրից։
Մադուրոյի խոսքերով, Twitter-ն արգելափակել է բազմաթիվ մարդկանց էջեր միայն նրա համար, որ իրենք Չավեսի հետևորդներ են։