Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» շարժման թեկնածուներն Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների արդյունքում ստացել են խորհրդարանի ստորին պալատում 577 տեղերից 308-ը, ևս 42 մանդատ ստացել են դաշնակից MoDem («Դեմոկրատական շարժում») կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին վկայում են երկրի ՆԳՆ վերջնական տվյալները, փոխանցում է Корреспондент-ը:
Այսպիսով՝ Մակրոնի շարժումը կվերահսկի Ազգային ժողովում ձայների բացարձակ մեծամասնությունը։
Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը ստացել է 113 պատգամավորական մանդատ, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, աջ կենտրոնամետ «Դեմոկրատների և անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Աննվաճ Ֆրանսիան»՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լե Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ։