Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին համակարգել Սիրիայի հարցով գործողությունները և զերծ մնալ միակողմանի քայլերից, հայտնում է Gazeta.ru-ն:
«Լարվածության թուլացման գոտիները հանդիսանում են համատեղ առաջընթացի տարբերակներից մեկը: Կոչ ենք անում բոլորին խուսափել միակողմանի գործողություններից, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և միանալ մեր ընդհանուր աշխատանքին, որը համաձայնեցված է Սիրիայի կառավարության հետ», - ասել է Լավրովը:
Մեկնաբանելով Սիրիայի հարավում ԱՄՆ ներկայության ամրապնդման մասին տեղեկությունները, Լավրովը հայտարարել է, որ բոլոր գործողություններն անհրաժեշտ է համաձայնեցնել պաշտոնական Դամասկոսի հետ: