Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդն օգնել է մարել մայրաքաղաք Ամմանի արվարձաններից մեկում բռնկված անտառային հրդեհը:
Al Arabiya-ի փոխանցմամբ՝ վայրը, որտեղ բռնկվել էր կրակը, գտնվում է թագավորական պալատի կողքին:
«Քաջարի զինվորականների և այլ քաղաքացիների օգնությամբ բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Շնորհակալ եմ բոլորին կատարած աշխատանքի համար: Աստված օրհնի ձեզ և Հորդանանը»,- իր թվիթերյան էջում գրել է թագավոր Աբդուլլահը: