ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ քվեարկությունը, ինչն ավելի վաղ հավանության էր արժանացել Սենատի կողմից, հայտնում է Корреспондент-ը:
Նշվում է, որ համապատասխան օրինագծի շուրջ ակնկալվող արագ քվեարկության փոխարեն այժմ այն կփոխանցվի միջազգային հարցերով հանձնաժողովին՝ օրինագծի բովանդակությունը գնահատելու համար:
Սպիտակ տանը այս կերպ փորձում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում փոփոխություններ մտցնել որպեսզի Թրամփը հնարավորություն ունենա դրանք չեղարկել: