Իրանի ԱԳՆ-ն երկրի մասին ԱՄՆ-ի պետաքրտուղար Ռեքս Թելերսոնի խոսքերի համար բողոք է հայտնել Շվեյցարիայի դեսպանին, ով Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ Թելերսոնը չորեքշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կաջակցի Իրանի ներսում այն տարրերին, որոնք կիրականացնեն կառավարության խաղաղ փոխանցում»:
Իրանի ԱԳՆ-ն Թելերսոնի խոսքերն որակել է որպես Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն: