Ավստրալիան դադարեցրել է Սիրիայում ավիահարվածների իրականացումը: Երկրի Պաշտպանական ուժերի մամլո ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն սպառնացել է ԱՄՆ գլխավորած կոալիցիային Եփրատ գետից արևմուտք հայտնաբերված ինքնաթիռները և անօդաչու սարքերը համարել պոտենցիալ թիրախներ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Զգուշավորության նկատառումներից ելնելով՝ Ավստրալիայի պաշտպանական ուժերի ավիահարվածները ժամանակավորապես դադարեցվել են», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: