Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ՄԱԿ-ի պատվերով աշխատանքներ է իրականացնում խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանում ձևավորելու ուղղությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քատուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել խաղաղության պահպանման ՄԱԿ առաքելություններին», - ասել է նա:
Սեմերիկովի խոսքերով, այդպիսի ստորաբաժանումներում կընդգրկվեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ճանաչել է իր չափորոշիչների համապատասխանող և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղության աջակցման գործողություններին: