Ղազախստանի կառավարության որոշմամբ Աստանայի օդանավակայանը վերանվանվել է «Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայան»: «Աստանայի միջազգային օդանավակայանը վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայան»,- ասված Է որոշման տեքստում, որը հունիսի 21-ին հրապարակել են պաշտոնական ԶԼՄ- ները:
Հիշեցնենք, որ Ղազախստանում պարբերաբար նախաձեռնում են նաև մայրաքաղաք Աստանան նախագահի պատվին Նուրսուլթան վերանվանելու փորձեր, սակայն Նազարբաևը դեռևս չի համաձայնում այդ նախաձեռնությանը: