Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Իրանի հասցրած հրթիռային հարվածները ճիշտ, ժամանակին արված և անհրաժեշտ քայլ էր, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսլամական հեղափոխության պահակախումբը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Հարվածը հասցվել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռներով երկրի հարավում գտնվող Դեր Զոր նահանգում՝ ի պատասխան «Թեհրանի դեմ հարձակումներին»: Ընդհանուր առմամբ արձավել է վեց հրթիռ:
«Իրանի մոտեցումը տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին չի փոխվել, սակայն եթե խմբավորումը ցանկանում է վնաս հասցնել Իրանի հեղինակությանը, ապա ջախջախիչ պատասխան կստանա: Իսլամական պետությունը շարունակելու է իր ուղին վեհ և արժանապատիվ կերպով», - ասել է նախագահը: