Սահմանային իրավիճակի սրացմամբ, որը հանգեցրեց զոհերի, Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ չի պատրաստվում հրաժարվել և թույլ տալ, որ այսպես ասած իրեն զրկեն էսկալացիայի և սադրիչ գործողությունների դիմելու հնրավարությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։
«Ադրբեջանում շարունակում է իշխել այն ընկալումը, ելնելով նաև համանախագահների վերջին հասցեական հայտարարությունից, որ որոշակի հասցեական աջակցություն է ցույց տրվում, այսինքն, այսպես ասած չեզոքությունը կարծես թե խախտվում է, մեսիջները դառնում են ավելի հստակ, ու սա սկսում է Ադրբեջանին նյարդայնացնել, սա նաև խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության ձևավորման», - ասաց ադրբեջանագետը։
Փորձագետի կարծիքով Ադրբեջանը նաև փորձում է ցույց տալ, որ խնդիրը միայն Ղարաբաղյան հակամարտության մեջ չէ, շատ ավելի գլոբալ է. այդ թվում նաև նման մեսիջ են պարունակում Նախիջևանում լայնամասշտաբ զորավարժությունների անկացումը, ինչը անցկացնելով անմիջական թիրախ է ստեղծում Հայաստանի Հանրապետության սահմանին:
Ադրբեջանի տնտեսական և ներիշխանական խնդիրները իրենց ազդեցությունն են ունենում սահմանային իրավիճակի վրա, կարծում է Տաթև Հայրապետյանը:
«Հունիսի 20-26 Ադրբեջանում անցկացվում է «Ֆորմուլա 1»-ը, հսկայական գումարներ են ծախսվում դրա վրա, իսկ հասարակությունը մեծ դժգոհություն ունի նման միջոցառումների հանդեպ, այդ դժգոհությունը բուռն արտահայտվում է սոցիալական ցանցերում, այդ ընթացքում ևս Ադրբեջանը սադրանքների ու էսկալացիաների է գնում», - հավելեց նա։