Միևնույն ժամանական արքայազնը հավելել է, որ անկախ իրենց ցանկությունից բրիտանական արքայական ընտանիքի բոլոր անդամները պատրաստ են կատարելու իրենց պարտականությունները, երբ գա ժամանակը:
Newsweek-ին տված հարցազրույցում Հարին պատմել է նաև, որ ինքը և իր ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլիամը, փորձում են արդիականացնել բրիտանական միապետությունը, որպեսզի այն ավելի շատ օգուտ բերի մարդկանց:
Հարիի խոսքերով ինքն ապրում է հասարակ մարդու կյանքով և դա անում է շնորհիվ իր մոր՝ արքայադուստր Դիանայի դաստիարակության: «Ես նույնիսկ միապետ դառնալու դեպքում պատրաստվում եմ ինքս գալ գնումների», - հավելել է արքայազն, ում հաճախ են նկատում սուպերմարկետներում: