Դեռևս Մոսուլի մի քանի շրջաններում վերահսկողությունը պահող «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել են քաղաքի գլխավոր Ան-Նուրի մզկիթը: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ Իրաքի զինվորական հրամանատարությանը հղումով:
Միևնույն ժամանակ ԻՊ-ում հայտնում են, որ մզկիթի պայթեցման հետ իրենք ոչ մի կապ չունեն: Գրոհայինների վարկածով 12-րդ դարի մզկիթը կործանվել է ամերիկյան ավիահարվածի արդյունքում:
Նշենք, որ հենց այս մզկիթում է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին 2014 թվականին հռչակել «խալիֆաթի» ստեղծումը: