Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է, որ երազում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Այդ մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը մամլո ասուլիսի ժամանակ:
«ԵՄ ստեղծվել է անհնարին թվացող երազանքների վրա, այնպես որ ով գիտե»,- հայտարարել է Տուսկը:
Եվրախորհրդի ղեկավարը բառացիորեն վերարտադրել է Ջոն Լենոնի «Imagine» երգի խոսքերը՝ մեկնաբանելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին մեկնարկեցին Brexit –ի շուրջ բանակցությունները: