Իրաքում կանադացի դիպուկահարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ 3540 մետր հեռավորությունից սպանելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների:
Նրանից 10 վայրկյան է պահանջվել զինյալին նշանառության տակ առնելու և McMillan TAC-50 հրացանով ոչնչացնելու համար, կրակոցն արձակվել է բարձրահարկ շինությունից։ Կանադացի դիպուկահարի շնորհիվ հնարավոր է դարձել կանխել ԻՊ հարձակումն իրաքցի զինվորականների վրա:
Նախկին ռեկորդը պատկանել է բրիտանացի դիպուկահար Քրեյգ Հարիսին, ով 2009 թվականին 2475 մետր հեռավորությունից խոցել էր «Թալիբանի» երկու զինյալի: