Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կատակով հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնվելը կարող էր դառնալ հանրապետականի կյանքի ավարտ: Նա ելույթ է ունեցել Գլասթոնբերիում կայացած երաժշտական փառատոնի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:
«Ե՞րբ է վերջին անգամ դերասանը սպանել նախագահին», - հանդիսատեսին հարցրել է Դեփը: Նա հստակեցրել է, որ ինքը դերասան չէ. «Ես ստում եմ, իբր դերասան եմ, որպեսզի գումար վաստակեմ»:
«Սա ընդամենը հարց է: Ես ոչինչ չեմ ակնարկում: Ի դեպ, սա կհայտնվի մամուլում, և դա սարսափելի է», - ընդգծել է դերասանը:
Հիշեցնենք, որ 1865 թվականին ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանել է ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բուտը:
Ավելի վաղ Թրամփի հանդեպ ուժ գործադրելու մասին հայտարարել էր նաև դերասան Ռոբերտ Դե Նիրոն: 2016 թվականի նոյեմբերին նա ասել էր, որ երազում է հարվածել հանրապետականի դեմքին: Ավելի ուշ դերասանը խոստովանեց, որ այլևս նման ցանկություն չունի: