Սահակաշվիլին 50 եվրո փոխհատուցում է պահանջում Պորոշենկոյից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից 50 եվրո փոխհատուցում է պահանջել իր փչացված շապիկի համար. շրջաններից մեկում շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլու վրա «զելյոնկա» են լցրել:
««Զելյոնկայով» հերթական հարձակումը Լադիջինում: Հարձակվողը խոստովանել է, որ իրեն վարձել են 200 գրիվնայով «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» տեղական ղեկավարներին նման մարդիկ: Պյոտր Ալիքսեևիչ, Դուք կա՛մ վերջ եք դնում այս մանկապարտեզին, կա՛մ փոխհատուցում եք իմ lacoste շապիկի արժեքը, որը ես գնել եմ Ամստերդամի օդանավակայանում՝ Տանզանիայից վերադարձի ճանապարհին: Արժեքը 50 եվրո է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչը: