Գերմանիայում զրո եվրո արժողությամբ թղթադրամ են թողարկել, հայտնում է Neue Osnabrücker Zeitung-ը: Հաղորդվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի թույլտվությամբ թողարկվող թղթադրամը հուշանվերային արտադրանք է. դրանով չի կարելի ոչինչ գնել, սակայն այն ունի պաշտպանիչ բոլոր շերտերը, այդ թվում` ջրային նշանները և հոլոգրամները:
5000 օրինակով թողարկված թղթադրամը վաճառվում է 2.5 եվրոյով: Գերմանական իշխանություններն ակնկալում են, որ թղթադրամը կդառնա տարածված զբոսաշրջիկների և կոլեկցիոներների շրջանում: