150 ուղևորով նավը խորտակվել է Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում։ Նավաբեկության արդյունքում առնվազն 6 մարդ է զոհվել։ Ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է, ևս 16-ը համարվում են անհետ կորած, հայտնում է BBC-ն։
Չորս տախտակամած ունեցող նավը վթարվել է Պենյոլ ջրամբարում, որը գտնվում է զբոսաշրջային Գուատապե քաղաքում։ Նավը կիսով չափ ջրի մեջ է ընկղմվել կես րոպեում։
Նավաբեկության պատճառների մասին չի հաղորդվում։