Սպիտակ տունը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը նոր քիմիական հարձակում է պատրաստում։ «Ինչպես մենք նախկինում հայտարարել էինք, ԱՄՆ-ը Սիրիայում է գտնվում «Իսլամական պետության» ոչնչացման համար: Սակայն եթե Ասադը քիմիական զենքի կիրառմամբ ևս մեկ զանգվածային սպանություն իրականացնի, նա և նրա զինվորականները բարձր գին կվճարի դրա համար», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպեյսերի հայտարարության մեջ:
Սպիտակ տունը ընդգծել է, որ տեսնում է նախապատրաստություններ, որոնք նման են ապրիլի 4-ի քիմիական հարձակումից առաջ Ասադի ենթակաների գործողություններին: