ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Ուինչեսթեր քաղաքում կայացած աճուրդից 220 հազար դոլար գումար եկամուտ է ստացվել Արցախի տարածքի ականազերծմանն ուղղված The HALO Trust մարդասիրական կազմակերպության նախագծերի համար, հայտնում է Armenian Weekly-ի փոխանցմամբ։
Աճուրդին ներկայացված են եղել ամերիկահայ լուսանկարիչ Սկաուն Տուֆանկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինի Արցախից։
Նշվում է, որ աճուրդից ստացվել է 110 հազար դոլար, սակայն գումարը կրկնապատկվել է ծագումով հայ բարերարներից մեկի կողմից, ով նախընտրել է իր անունը չհրապարակել։
Աճուրդի նախաձեռնության հեղինակներն են ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանները՝ Մասսաչուսթս նահանգից։