Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևը՝ 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հայտնում է panorama.am-ը:
Նշվում է, որ այս բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվում են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ։
Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։