Ամերիկյան Google ընկերությունը 2.42 մլրդ եվրո տուգանք կվճարի Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու դիմաց: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղարությունը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նշվում է, որ ընկերությունը չարաշահում է որոնողական համակարգերի շուկայում ունեցած իր դիրքը՝ որոնումներում առաջնահերթություն տալով Google-ի այլ ապրանքներին:
Եվրահանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը 90 օրվա ընթացքում կամ պետք է վերացնի խախտումները, կամ վճարի մայր ընկերության՝ Alphabet հոլդինգի տարեկան միջին շրջանառության հինգ տոկոսը: