Եվրասիայի անդամ երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդի երկրորդ խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են «կիբեր-քարտուղարություն» ստեղծելու մասին: Այդ մասին նշվում է Սեուլում անցկացված հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Կիբեր-քարտուղարության» ստեղծման նախաձեռնությունը Կորեայի ներկայացուցչինն է:
Միջազգային քաղաքականության գծով ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկոյի խոսքերով, «կիբեր-քարտուղարությունը» ոչ մեծ նոու-հաու է, որը հնարավոր կտա մտքերի տարբեր երկրների խորհրդարանականների միջև մտքերի փոխանակության:
Ամփոփիչ փաստաթուղթը ստորագրվել է հետևյալ երկրների խորհրդարանների առաջնորդների կողմից. Աֆղանստան, Հայաստան, Ադրբեջան, Կամբոջա, Չինաստան, Չեխիա, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Ղազախստան, Կորե, Ղրղզստան, Լաոս, Մոնղոլիա, Մյանմա, Պակիստան, Ֆիլիպիններ, ՌԴ, Սլովակիա, Տաջիկստան, Թայլանդ, Թուրքմենիա և Վիետնամ: