Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը հայատարարել է, որ Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն հետաձգվում է մինչև 2018 թվականի աշուն, հայտնում է Интерфакс-ը:
Նրա խոսքերով, հանրաքվեն կանցկացվի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո:
Ընդ որում, այս փուլում Սթերջենը մտադիր է կենտրոնացնել շոտլանդական կառավարության ուշադրությունը Brexit-ի բանակացություններին և ԵՄ կազմից Մեծ Բրիատանիայի դուրս գալու համեմատաբար «փափուկ» գործընթացի ապահովմանը:
Նշենք, որ վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ Շոտլանդիայի բնակիչները չեն ցանկանում անկախության մասին հանրաքվեն անցկացնել նախքան ԵՄ կազմից մեծ Բրիտանիայի դուրս գալը: Բացի այդ, անկախության օգտին հանդես եկող շոտլանդացիների թիվը նվազել է՝ հասնելով 45%-ի: