ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների խստացման մասին: Նշվում է, որ այդ միջոցները նպատակամղված են այն բանին, որ ինքնաթիռներում պայթուցիկ նյութեր չհայտնվեն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, անվտանգության նոր միջոցառումները նախատեսում են ստուգումների ուժեղացում աշխարհի այն 105 երկրներին, որտեղից ինքնաթիռներ են թռչում ԱՄՆ:
Ավիաընկերություններին երեք ամիս է տրված վերահսկման այդ միջոցներին նախապատրաստվելու համար, այլապես կարող են արգելվել թռիչքները ԱՄՆ:
Այսպիսով, ուժեղացված ստուգումները կվերաբերեն երկու հազար ավիաչվերթերի ուղևորներին, որոնք ամեն օր ԱՄՆ են ժամանում աշխարհի 280 օդանավակայաններից: