ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին քննարկել են աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր: Այս մասին տեղեկացում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի պաշտոնական կայքից:
Էյջի Տագուչիի խոսքով՝ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ.
«Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել և հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ: