Կոսովոյի և Սերբիայի իշխանությունները համաձայնել են վերսկսել բանակցությունները՝ Պրիշտինայի և Բելգրադի միջև ամիսներ շարունակվող լարվածությունը թուլացնելու համար:
Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ապրիլի 2-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Թաչիի խոսքով՝ ինքն ու Վուչիչը համաձայն են «միասին աշխատել բոլոր խնդիրներին լուծում գտնելու համար»:
Սերբիայի նորանշանակ վարչապետ Անա Բրնաբիչն էլ հայտարարել է, որ Սերբիայի նպատակը «Կոսովոյի հետ խաղաղության և համագործակցության քաղաքականությունն է, ալբանացի ժողովրդի հետ պատմական հաշտեցումը» :