ՌԴ Տրանսպորտի նախարարության որոշմամբ՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է ի պատիվ Առնո Բաբաջանյանի։ Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777-ը ժամանել է ընկերության ավիապարկ։
Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից ստացված դիմումի հիման վրա։
«Որոշումն ինքնաթիռներից մեկը Առնո Բաբաջանյանի անունով կոչելու մասին տրանսպորտի նախարարության կողմից ընդունվեց գրեթե անմիջապես՝ մեկ ամսվա ընթացքում»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ֆոնդի հիմնադիր Արա Բաբաջանյանը (կոմպոզիտորի որդին):
Նա նաև նշել է, որ ինքնաթիռը հեռահար թռիչքների համար է և իրականացնելու է միջմայրցամաքային չվերթներ: